Lexus-ը գաղտնազերծել է նոր ամենագնացը. առաջին լուսանկարները
Չնայած այն հանգամանքին, որ նոր Lexus NX ամենագնացի պրեմիերան, որը նախատեսվում է անցկացնել Պեկինում, դեռ չի կայացել, ճապոնական լյուքս դասի բրենդը գաղտնազերծել է այն և ներկայացրել առաջին լուսանկարները համացանցում:
Ավտոմեքենան ժամանակակից Lexus մոդելների ոճով վառ արտաքին դիզայն ունի և սպորտային ինտերիեր:
Նոր Lexus NX ամենագնացը հասանելի կլինի երեք շարժիչներով, այդ թվում` հիբրիդ և տուրբո, որն առաջինը կլինի Lexus-ի համար:
Նոր Lexus NX ամենագնացը կմրցակցի Range Rover Evoque, BMW X3 և Audi Q5-ի հետ:
Ներկայացնում ենք լուսանկարները: