211652_close_icon
views-count3176 դիտում article-date 21:34 21-08-2015

Mercedes-Benz-ը գաղտնազերծել է նոր AMG C63 կուպեն. առաջին լուսանկարները, տեսանյութ

Mercedes-Benz ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է C դասի նոր «լիցքավորված» C63 AMG Coupe տարբերակը: Ավտոմեքենան լրջորեն տարբերվում է նախորդ սերնդից և դա վերաբերում է և' դիզայնին և' տեխնիկական տվյալներին: Փոխվել է նաև մոդիֆիկացիայի անվանումը. այժմ այն կոչվում է` Mercedes-AMG C 63: Նոր կուպեի պրեմիերան կկայանա սեպտեմբերի կեսին` Ֆրանկֆուրտի ավտոսրահում, իսկ վաճառքը կմեկնարկի կես տարի անց: 4,0 լ ծավալով V8 շարժիչը 476 ձիաուժ է ապահովում, իսկ 100 կմ/ժ արագության մեքենան հասնում է 4,0 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժ, իսկ էլեկտրոնային սահմանափակումը հանած վիճակում` 290 կմ/ժ: Mercedes-AMG C 63 կուպեն հենվում է 18 դյույմանոց անվասկավառակների վրա: Ներկայացնում ենք լուսանկարները և տեսանյութը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր