211652_close_icon
views-count1885 դիտում article-date 20:49 13-04-2014

Ի՞նչ ճանապարհ է անցել անկախ ՀՀ կառավարությունը` 12 վարչապետների քրոնոլոգիան. տեսանյութ

Անկախության 23 տարիներ եւ 13 վարչապետ: 90 թվականի օգոստոսին Նախարարների խորհրդի նախագահ նշանակված Վազգեն Մանուկյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը համընկավ Խորհրդային կայսրության փլուզման ու Հայաստանի հանրապետության ծնունդի հետ: Ժամանակշրջան, երբ դրվեցին հին կացութաձեւից նորին անցնելու հիմքերը: Հայստանի առաջին վարչապետնն առաջինն էր նաեւ հրաժարակով: 1991թ. սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է ներկայացրեց` երկատված իշխանության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Հայաստանի առաջին նախագահական ընտրություններից հետո 1991-1992թթ. վարչապետի պաշտոնակատար նշանակվեց Հայաստանի առաջին եւ միակ փոխնախագահ Գագիկ Հարությունյանը 92 թվականին նրա փոխարեն գործադիրի ղեկավարի պաշտոնը վստահվեց Խոսրով Հարությունյանին: Արցախյան ազատամարտի ամենածանր շրջանում կառավարությունը ստիպված էր օրախնդիր հարցեր լուծել: 1993 –ին Խոսրով Հարությունյանին փոխարինած ՀՀ փոխվարչապետ Հրանտ Բագրատյանը 95-ին` առաջին գումարման խորհրդարանի ընտրություններից հետո վարչապետ վերանշանակվեց ու պաշտոնավարեց մի քանի ամիս: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա առաջին կուսակցական նշանակումն էր: Բագրատյանի օրոք, որի խոսքով, վարչապետն ի պաշտոնե լավատես պետք է լիներ, շարունակվեց սեփականաշնորհման գործընթացը: Բագրատյանը հանրության հիշողության մեջ մնաց նաեւ «էգ կովերի» մասին հայտնի ֆրազով: Հրանտ Բագրատյանի հրաժարականից հետո` 1996-ին, կարճ ժամանակով ՀՀ վարչապետ դարձավ Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: Եվրոպական տնտեսվարման մոդելի համախոհը պետք է փորձեր Հայաստանի տնտեսությունը կապել եվրոպական կապիտալի հետ: 96-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներիշխանական ճգնաժամը հաղթահարելու նպատակով 1997 մարտի 1-ին ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան ստանձնեց վարչապետի պաշտոնը: Քոչարյանը գործադիրի ղեկավար մնաց մինչեւ 98-ի արտահերթ նախագահական ընտրությունը, որի արդյունքով ձեւավորվեց Արմեն Դարբինյանի արհեստավարժների կառավարությունը: Երկրորդ գումարման խորհրդարանական ընտրություններում Միասնություն դաշինքի հաղթանակից հետո ՀՀ վարչապետ դարձավ Վազգեն Սարգսյանը: Նրա վարչապետության նշանակալից իրադարձությունը ԱՄՆ կատարած այցն էր: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով կառավարության ղեկը վստահվեց նրա եղբորը` Արամ Սարգսյանին: Կարճ ժամանակ անց ՀՀ վարչապետ նշանակվեց Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետը` Անդրանիկ Մարգարյանը: Նրա պաշտոնավարման յոթ տարիներն աչքի ընկան Լինսի հիմնադրամի միջոցներով իրականացվող խոշորածավալ ծրագրերով: Պաշտպանության նախկին նախարար եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարեց մեկ տարի` մինչեւ հաջորդ նախագահական ընտրությունները: ԱՄՀ-ի եւ ՀԲ –ի հետ վարչապետի բանակացությունների արդյունքում Հայաստանում դրվեց «տնտեսական գիլյոտինի» հիմքը: 2008-ի նախագահական ընտրության արդյունքով վարչապետ նշանակվեց ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը, որն ամենահեղափոխականն ու նորարարն էր: Տեխնոլոգիկ տնտեսության ջատագով վարչապետի պաշտոնավարման օրոք առաջին անգամ մշակվեց արդյունաբերությանն աջակցելու ծրագիրը: Կուտակելը` պարտադիր: Ֆինանսիստ վարչապետի պաշտոնավարման վերջին փուլում արմատական բարեփոխման փորձ կատարվեց, որի առթիվ, սակայն հանրային մեծ բանավեճ և բուռն ընդվզում ծավալվեց: Տիգրան Սարգսյանը հրաժարական ներկայացրեց կառավարության կաբինետը 6 տարի ղեկավարելուց հետո: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26088]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր