2617 դիտում
21:05 25-10-2019
Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Ողջունելով Հայաստանի վարչապետին՝ Մեդվեդևը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ին՝ Խորհրդում նախագահության համար։
«Այդ նախագահությունը ստանձնելն ինքնին յուրահատուկ արվեստ է, որովհետև կարող են լինել որոշակի իրավիճակներ։ Դուք արժանիորեն շարունակեցիք պրոցեսն ուրիշներից հետո։ Սա լավ առիթ է քննարկելու նաև առևտրատնտեսական հարաբերությունները, ներդրումները, մեր երկրների միջև հարաբերությունները։ Ընդհանուր առմամբ՝ մեր երկրների միջև ամեն ինչ բարեհաջող կերպով զարգանում է, սակայն դա չի նշանակում, որ կատարելագործելու ոչինչ չկա։ Կան որոշ հարցեր, որոնք պետք է քննարկել, և ես հաճույքով դա կանեմ»,- ասաց ՌԴ վարչապետը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ավարտվում է Հայաստանի նախագահությունը Խորհրդում։
«Ցանկանում եմ նշել, որ այն բեղմնավոր էր, քանի որ այս տարի ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը, համաձայնագիր կնքեցինք նաև Սինգապուրի հետ, այսօր կնքեցինք ազատ առևտրի համաձայնագիր Սերբիայի հետ։ Կարծում եմ՝ որոշ մեր գործընկերների հետ բանակցություններն ընթանում են լավ տեմպերով։ Համոզված եմ, որ ընդլայնվելու է այն երկրների աշխարհագրությունը, որոնք համաձայնագրեր ունեն ԵԱՏՄ հետ։ Սա նաև լավ առիթ է մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների քննարկման համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Տեսանյութը՝ ՀՀ վարչապետի [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/]ֆեյսբուքյան էջի[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1778 դիտում
09:41 24-09-2022
Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1329 դիտում
18:52 11-12-2014
Թբիլիսիում կայացել են Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները