ԵԱՀԿ-ը մշտադիտարկում կանցկացնի հայ-ադրբեջանական սահմանին
Ապրիլի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն ԵԱՀԿ առաքելությունը մշտադիտարկում կանցկացնի հայ-ադրբեջանական սահմանին՝Թովուզի շրջանում:
Հայկական կողմում մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժի Աբերլեն:
Ադրբեջանակաան կողմում այն կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պիտեր Սվեդբերգը: