13383 դիտում
09:12 15-04-2014
ՀՀ քաղաքացիների համար պատուհաս է դարձել անձնագիր ձեռք բերելը. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «2014թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների համար պատուհաս է դարձել անձնագիր ձեռք բերելը։ Քաղաքացիներից շատերը պատկերացում անգամ չունեն, թե ինչ են իրենցից ներկայացնում նույնականացման և կենսաչափական քարտերը, որոնք եկել են փոխարինելու հին անձնագրերին։ Միայն տեղյակ են, որ նույնականացման քարտի համար պետական տուրքը 3000 դրամ է, իսկ կենսաչափական տվյալներով անձնագրերի պետտուրքը՝ 25 հազար դրամ։
Անձնագրի տրամադրումն օրենքով նախատեսված է 15 աշխատանքային օրում, սակայն, եթե քաղաքացիները ցանկանան կենսաչափական անձնագրեր ձեռք բերել մեկ աշխատանքային օրում, պետք է լրացուցիչ վճարեն 20 հազար դրամ, 2 աշխատանքային օրում` 10 հազար, 5 աշխատանքային օրում` 5 հազար դրամ: Իսկ եթե գումար չունես, պետք է շաբաթներով սպասես, մինչեւ քո հերթը հասնի։
Մեզ դիմած քաղաքացին բողոքում էր. «Չի բացառվում, որ գումար պահանջելու նպատակով ձգձգում են անձնագիր տալը, բացի այդ էլ հերթերն այնքան շատ են, որ դիմում ներկայացնելու համար ենք օրերով սպասել»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3588 դիտում
16:13 04-08-2018
Մեղադրանքը` ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը
Այս բաժնից
2191 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1621 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1441 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»