211652_close_icon
views-count12396 դիտում article-date 21:23 15-04-2014

Մինչև մարզիչը չկրթվի, իրավունք չունի աշխատել երեխաների հետ. Աշոտ Բարսեղյան

Ցանկացած զարգացած ֆուտբոլային երկրում առջնահերթ հիմքերի վրա է դրված մանկապատանեկան ֆուտբոլը և այս մարզաձևին համապատասխան ենթակառուցվածքները: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան, այս ուղղությամբ նունպես ունի իր մշակած ծրագրերը: Դրանցից գլխավորներից մեկը ՀՖՖ/ՈՒԵՖԱ մարզչական Բ արտոնագրի դասընթացների կազմակերպումն է: Այն Հայաստանում անցկացվում է 2005 թվականից, իսկ Արցախում` 2013 թվականից սկսած: Երեխաների հետ ճիշտ աշխատելու, տաղանդեր բացահայտելու և վարպետ թիմերին ֆուտբոլիստներ մատակարարելու գործընթացում, այս դասընթացներ կարևոր նշանակություն ունեն մեր ֆուտբոլի զարգացման համար: Գաղտնիք չէ, որ մեր երկրում ունենք որակյալ մասնագետների պակաս, իսկ Բ արտոնագրի դասընթացի կրթական ծրագիրն ուղղված է մասնակիցներին մարզչական տարրական գիտելիքներով ապահովելուն և մանկապատանեկան տարբեր տարիքային խմբերի թիմերի հետ ճիշտ աշխատելու համար նախապատրաստելուն: Դասընթացները անցկացնում են ՀՖՖ տեղացի հրահանգիչները, ովքեր այդ բնագավառում բազմամայա փորձ և անհրաժեշտ որակավորում ունեն: 2013 թվականի մարտի 24-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի հերթական դասընթացները: Առաջին խմբում ընդգրկված 16 ուսանողներ թվում են նաև Հայաստանի հավաքականի և Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկած անցյալի հայտնի ֆուտբոլիստներ, որոնցից շատերը արդեն, որպես մարզիչ աշխատում են տարբեր ակումբների մանկապատանեկան թիմերում: 27 օր տևողությամբ դասընթացների ավարտին քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում ուսանողները կստանան ՀՖՖ մարզչական Բ արտոնագրեր Այս կապակցությամբ Shamshyan.com-ը սկսում է Ձեր ուշադրությանը ներկայացնել Բ արտոնագրի դասընթացներին մասնակցող մարզիչների և ՀՖՖ հրահանգիչների կարծիքներն ու ծրագրերը`կապված հայկական մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման վերաբերյալ: Մեր կայքի թղթակիցը առաջինը զրուցել է Բ արտոնագրի դասընթացների ղեկավար, ՀՖՖ հրահանգիչ Աշոտ Բարսեղյանի հետ: [b]-Ի՞նչ է տալիս մարզչին մարզչական Բ արտոնագրի դասընթացը:[/b] - Մարչական B արտոնագրի դասընթացները գլոբալ ծրագիր է, որը պարտադրված անցկացվում է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո գտնվող բոլոր ֆեդերացիաների կողմից: Դասընթացները նպատակաուղղված են բավարար գիտելիքներ տրամադրել մանկապատանեկան թիմերի մարզիչներին, որպեսզի վերջիններս կարողանան ճիշտ աշխատել իրենց սաների հետ: Այսինքն յուրաքանչյուր մարզիչ պետք է իմանա տարբեր տարիքային խմբերի մարզման առանձնահատկությունները և ճիշտ մոտեցում ցուցաբերի իր սաների նկատմամբ: Մեր իրականության մեջ կան մարզիչներ, ովքեր նախկինում ֆուտբոլիստներ են եղել և փորձում են իրենց ժամանակին սովորածը փոխանցել երեխաներին: Դա միանշանակ սխալ մոտցում է: Մինչև մարզիչը չկրթվի, իրավունք չունի աշխատել երեխաների հետ: Այսինքն նման տիպի մարզիչը ոչ միայն կարող է սխալ սովորեցնել, այլև վնաս հասցնել երեխաներին: [b]- Որքա՞ն հաճախ են ՀՖՖ հրահանգիչները մասնակցում եվրոպական երկրներում կազմակերպվող մարզչական կրթության սեմինարներին և որքա՞ն արդյունավետ են դրանք կիրառվում մեր ֆուտբոլի զարգացման գործընթացում:[/b] - Հայ հրահանգիչները և մարզիչները պարբերաբար մասնակցում են ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից կազմակերպած «Սթադի Գրուպ Սքիմ» կոչված միջոցառումներին, որին մասնակցում են են նաև տարբեր երկրների հրահանգիչներ և մարզիչներ: Միջացառումը կազմակերպվում է եվրոպական, որևէ երկրում, որտեղ 3-4 օր տևողությամբ սեմինարների սկզբում կազմակերպիչները ծանոթացնում են տեղի ֆուտբոլային ենթակառուցվածքներին, մարզական ցիկլներին, մանկապատանեկան ֆուտբոլին առնչվող ծրագրերին: Դրանից հետո սեմինարին մասնակցող մասնագետները տարբեր տարիքային խմբերի մարզման վերաբերյալ դասախոսություններ են կարդում: Դրանք վերաբերվում են Բ, Ա և անգամ ՊՐՈ դասընթացներին: Մի քանի օր առաջ մենք մասնակցեցինք Մադրիդում տեղի ունեցած սեմինարին, որը շրջանակում բացի մեզ ուսուցանելուց սովորեցնում էին նաև գնահատման կարգը, թե բալային համակարգով ինչպես պետք է գնահատենք մարզիչների աշխատանքը: Հատկապես այս ուղղությամբ ՈՒԵՖԱ-ն մեծ ուշադրություն է դարձնում: Սեմինարների կազմակերպման բուն նպատակը հենց դրանում է կայանում: Հայաստանում կազմակերպվող մարզչական դասընթացների ժամանակ մենք մարզիչների գործնական աշխատանքները գնահատում ենք ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված բալային համակարգով: [b]-Ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ մեր ֆուտբոլի զարգացման համար: [/b] - Հայկական ֆուտբոլը քայլ առ քայլ առաջ է գնում: Ճիշտ է, չէի ասի, որ մեր ֆուտբոլը զարգացման մեծ առաջընթաց է գրանցում, սակայն կայուն կերպով առաջ է շարժվում: Դրա մասին են վկայում եղած և նոր կառուցվող ֆուտբոլային դպրոցները: Այդուհանդերձ մեր երկրում ֆուտբոլի զարգացման համար անհրաժեշտ է ֆուտբոլային դպրոցներ կառուցել նաև մարզերում, այսինքն պետք է ֆուտբոլը գլոբալիզացնենք Հայաստանի ամբողջ տարածքում: Մարչական դասընթացների կրթական պրոցեսը պետք է հաճախ անցկացնել մարզերում աշխատող մանկապատանեկան մարզիչների համար: Պետք է կրթել մարզիչներին, որպեսզի նրանք կարողանան ճիշտ աշխատել ապագա սերունդների հետ: [b]- Ըստ Ձեզ ի՞նչով է պայմանավորված հայկական մանկապատանեկան ֆուտբոլում բարձրակարգ մարզիչները պակասը:[/b] - Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի մարզչական լիցենզիա ստանալուց հետո մարզիչը պետք է աշխատի ֆուտբոլային դպրոցներում կամ մարզադպրոցներում: Մարդիկ կան, ովքեր այդ արտոնագիրը ստանալուց հետո ոչինչ չեն անում: Այդ պատճառով 2 տարին մեկ անգամ մենք թարմացնում ենք արտոնագրերը, այսինքն կազմակերպվում են քննություններ, որոնք անբավարար հանձնելու դեպքում տվյալ անձնավորությանը զրկում ենք արտոնագրից: [b]- Ի՞նչն է պատճառը, որ պատանեկան տարիքում մեր թիմերը շատ ժամանակ զիջում են արտասահմանյան երկրների իրենց հասակակիցներին: [/b] - Իմ սուբյեկտիվ կարծիքով դա առաջին հերթին կապված է մեր պատանիների ֆունկցիոնալ ցածր պատրաստականության հետ: Ուսումնասիրելով մեր պատանեկան թիմերի խաղերը եկել եմ այն համոզման, որ մենք զիջում ենք նաև ուժային պայքարում, ինտենսիվությամբ, անհատական մենամարտներում, դիմացկունությամբ և արագության դիմացկունությամբ: Մեր ֆուտբոլիստների տեխնիկապես ուժեղ են, սակայն մենք պետք է կարողանանք ֆունկցիոնալ առումով լավ նախապատրաստել մեր պատանիներին: Միայն այս պարագայում կարող ենք ոտք մեկնել առաջատար ֆուտբոլային երկրների թիմերի հետ: Ամենակարևորը երեխաների անցումային շրջանում շատ ճիշտ, գրագետ մարզումներ պետք է անցկացնենք: Սա է խնդիրը: [b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր