211652_close_icon
views-count1229 դիտում article-date 13:56 15-03-2021

Համահայկական հիմնադրամի հաշվետվությունը չհաստատելու և 8 մլնի կանխիկացման մասին լուրերը անհեթեթություն են.Աշոտ Բարսեղյան. NEWS.am

«Հայաստան» համահայկական հիմնադրամում այս պահին միջազագային աուդիտ է իրականացվում եւ այն դեռ չի ավարտվել։ Տեղեկությունները, թե միջազգային աուդիտը չի հաստատել հիմնադրամի հաշվետվությունը եւ 8 մլն դրամը  կանխիկացվել ու յուրացվել է իշխանությունների կողմից անհեթեթություն են։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Աշոտ Բարսեղյանը։

Նշենք, որ միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը թելեգրամյան իր ալիքում գրել էր, որ միջազգային աուդիտը չի հաստատել Հայաստանի կառավարության կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ հաշվետվությունը, ինչը հարցականի տակ է դնում հիմնադրամի ապագան։ Ըստ նրա՝ ԱՄՆ–ի հայկական համայնքի կողմից հիմնադրամին փոխանցված շուրջ 8 միլիոն դոլարը կանխիկացվել եւ յուրացվել է Հայաստանում գործող ռեժիմի ներկայացուցիչների կողմից: «Զավեշտն այն է, որ ոչ՛ ԱԱԾ-ն, ոչ՛ դատախազությունը այս գործով որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել՝ չփորձելով անգամ հետաքննություն անցկացնելու իմիտացիա ստեղծել»,- գրել է  Անդրանիկ Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր