9292 դիտում
10:55 16-04-2014
Եկեղեցու գնացուցակները. Կտրոն ունես՝ կկնքեն, չէ՝ այդպես անհավատ էլ մնա․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ եկեղեցին սբ. Մկրտության և սբ. Պսակի արարողությունների համար հստակ սակագներ է սահմանել և գնացուցակները փակցրել եկեղեցիների պատերին։ Ըստ գնացուցակի՝ սբ. Մկրտության կտրոնն արժե 20 հազար դրամ, սբ. Պսակինը՝ 40 հազար։ Երկու դեպքում էլ «կտրոնի արժեքի մեջ ներառվոմ են սրբապատկեր, վկայական և երկու սպիտակ մոմ»։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա դրական երեւույթ է՝ եկեղեցին պայքարում է ստվերի դեմ։ Բայց «թարսի պես» եկեղեցին ազատված է հարկերից, այսինքն՝ ստվերային շրջանառության մասին խոսք լինել չի կարող։ Խոսքն ընդամենը այն մասին է, որ գումարները տեղերում չյուրացնեն։
Ի դեպ, կնունքների ժամանակ ընտանիքի յուրաքանչյուր «հավելյալ անդամի» համար առանձին կտրոն է պետք, որն արժե 5 հազար դրամ։ Կտրոն ունես՝ կկնքեն, չէ՝ գնա այդպես անհավատ էլ մնա։ Դեռ լավ է, որ եկեղեցին «զեղչերի ճկուն համակարգ» չի մշակել եւ չի սահմանել, ասենք, որ նույն անձի՝ երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ պսակադրության արարողության ժամանակ կգործի 50 տոկոս զեղչ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3841 դիտում
11:32 21-03-2018
Զանգվածաբար ինքնահռչակում են որպես քրիստոնյա, մնալով խորապես անհավատ. «Առավոտ»
3478 դիտում
16:10 04-05-2017
Ռուսաստանն ու Թուրքիան ազատ առևտրի մասին պայմանագիր կկնքեն
943 դիտում
20:17 13-05-2024
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Այս բաժնից
2209 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1639 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1447 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»