Ակարան մտադիր է, որքան հնարավոր է, շուտ ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել Մոսկվայի հետ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, հաղորդում է Ria Novosti-ն։
«Երեկվա հաջող բանակցություններից հետո սկսվել է Ռուսաստանի հետ նոր գործընկերություն։ Այժմ մենք կարագացնենք Թուրքիայի ու Եվրասիական տնտեսական միության հետ հետ հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Թուրքիայի և Ռուսաստանի միջև նշված պայմանագրի ստորագրումը»,-ասել է թուրք նախարարը։
Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեփեջ Էրդողանը Սոչիում կայացած հանդիպմանը պայմանավորվել են փոխադարձ առևտրի սահմանափակումները վերացնելու շուրջ։ Արդյունքում՝ ՌԴ-ն թույլատրել է թուրքական սոխի ներկրումը, իսկ Թուրքիան՝ ցորենի։