211652_close_icon
views-count1193 դիտում article-date 13:06 16-04-2014

Դոնեցկում անհայտ անձինք գրավել են քաղխորհրդի շենքը

Դոնեցկում զինված, դիմակներով անհայտ անձինք գրավել են քաղխորհրդի շենքը։ Այս մասին հայտնում է «ОстроВ»֊ը։ Նշվում է, որ կրակոցներ չեն գրանցվել, մարդիկ ուղղակի առանց դիմադրության ներս են մտել շենք։ Նրանք մարդկանց խնդրել են քաղխորհրդի շենքից դուրս գալ։ Նշվում է նաև, որ զավթիչները հայտարարել են, որ աշխատակիցների նկատմամբ բռություն չեն կիրառի՝ առաջարկելով նրանց մնալ աշխատատեղերում։ Ներկայումս զավթիչների պահանջները պարզելու համար նրանց հետ բանակցություններ են անցկացվում։

Նմանատիպ նյութեր