211652_close_icon
views-count1499 դիտում article-date 16:56 16-04-2014

Հորդանանի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Սիրիայի զրահատեխնիկայի ուղղությամբ

Հորդանանի օդուժը Սիրիայի սահմանին մի քանի 10֊նյակ զրահատեխնիկա է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։ Ըստ տեղի հեռուստատեսության տվյալների՝ Սիրիայի զինվորականները մտադիր էին հատել սահմանը և հայտնվել Հորդանանում։ «Թագավորական ռազմաօդային ուժերն այսօր սիրիական մի շարք տրանսպորտային միջոցներ են ոչնչացրել, որոնք փորձել են հատել Հորդանանի սահմանը»,֊ ասվում է հայտարարության մեջ։ Ճշտված չէ, թե դրանք Բաշար Ասադի կառավարական զինվորականներն էին, թե՝ զինված ընդդիմադիր ներկայացուցիչները։

Նմանատիպ նյութեր