211652_close_icon
views-count10098 դիտում article-date 08:37 17-04-2014

Գուրգեն Արսենյանը կառավարությանը «մաս» կազմելու «պերսոնալ» առաջարկ է ստացել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ ֆրակցիայի անդամ Գուրգեն Արսենյանը «պերսոնալ» առաջարկ է ստացել կառավարությանը «մաս» կազմելու. նրան նախարարական պորտֆել է առաջարկվել։ Այդպե՞ս է՝ հարցրինք ԲՀԿ-ում ՄԱԿ ներկայացուցիչ Գ. Արսենյանին։ «Չկա և չի կարող լինել նման բան. եթե «գաղտնիք» չէ, իսկ ի՞նչ նախարարություն էին ինձ առաջարկում»։ Կարծես՝ էկոնոմիկայի։ «Դա՜»,– հեգնանքով «հավելեց» նա։ Եթե ունենայինք Ձեր ուզած՝ ծաղկուն երկիրը, որ նախարարությունը կնախընտրեիք ղեկավարել։ «Նավթի ու գազի»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր