972 դիտում
20:34 17-04-2014
Զամմերը դժգոհ է «Բավարիա»-ի ցուցադրած խաղից
«Բավարիա»-ի մարզական տնօրեն Մաթիաս Զամմերը Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչում «Կայզերսլաուտեռն»-ի նկատմամբ տարած հաղթանկից հետո դժգոհություն է հայտնել մյունխենյան ակումբի ցուցադրած խաղից: Նշենք, որ «Բավարիա»-ն իր մրցակցին հաղթեց 5:1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ:
«Մենք երջանիկ ենք, որ կարողացանք դուրս գալ եզրափակիչ, սակայն ես շատ դժգոհ եմ թիմի ցուցադրած խաղից: Մենք բազմաթիվ սխալներ գործեցինք: Կարծում եմ, որ մենք չափից շատ բարեկիրթ ենք միմյանց նկատմամբ: Պետք է կարողանանք տղամարդկայնորեն միմյանց հետ քննարկել բոլոր հարցերը: Չեմպիոն դառնալուց հետո թիմը չափից շատ է իրեն հանգիստ զգում: Եթե մենք շարունակենք նման ձևով խղալ, ապա դժվար կլինի ևս մեկ տիտղոս նվաճել: Իսկ եթե կարողանանք խաղալ այնպես, ինչպես խաղում էին մինչ չեմպիոն դառնալը, ապա շանս կունենանք հաղթել մնացած բոլոր տիտղոսները»,-Զամմերի խոքերը մեջբերում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
4786 դիտում
15:48 24-03-2019
Արմեն Գյուլբուդաղյանց. Տղաների ցուցադրած խաղից գոհ եմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1741 դիտում
18:22 12-04-2019
Լիաննա Գյուրջյան. Գոհ եմ իմ ցուցադրած արդյունքներից
Այս բաժնից
1402 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1204 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1768 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում