2115 դիտում
11:30 18-04-2014
«Հայկական ավիաուղիներ»-ի հաշմանդամ օդաչուները կրկին իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, սակայն պատկան մարմինները լռում են
Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի առաջ կրկին հավաքվել են հաշմանդամ օդաչուներ, ովքեր երկար ժամանակ է՝ բարձրաձայնում են, որ ոտնահարվել է իրենց սահմանադրական իրավունքը:
Արդեն 6 տարուց ավելի է, որ առողջական խնդիրներ ունեցող օդաչուները ոչ մի փոխհատուցում չեն ստացել, մինդեռ միջազգային օրենքներով նրանց փոխհատուցում է հասնում, իսկ ամեն անգամ նրանց «գլխի տակ փափուկ բարձ են դնում» ու ճանապարհում:
Մասնակիցներից մի քանիսը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին, որ բազմաթիվ ատյաններ են բողոք ներկայացրել, սակայն՝ անօգուտ, գործը հասել է մինչև Եվրադատարան, և այժմ Եվրադատարանից պատասխանի են սպասում:
Օդաչուների խոսքով՝ իրենք հույսը կապում են հանրապետության նախագահի հետ, սակայն մինչ այս պահը հարցը չի լուծվել, և չգիտեն էլ՝ կլուծվի՞, թե՞ ոչ, իսկ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հաշմանդամ օդաչուներին ասել էր, թե «բոլորդ էլ տարիքով եք, լուրջ առողջական խնդիրներ ունեք, դե մեռնելու եք, գնաք, թեման փակվի», ինչը զայրացրել էր օդաչուներին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
25470 դիտում
22:16 17-10-2024
Արտառոց դեպք՝ Երևանում․ 74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ