1442 դիտում
13:50 18-04-2014
Կայսերիի համալսարանը մերժել է թուրք գիտնականին կազմակերպել Հայոց ցեղասպանությունը հերքող կոնֆերանս
Ստամբուլի Համալսարանի գիտաշխատող Մեհմեթ Փերինչեքը ծրագրել էր 2014-ի ապրիլի 22-ին Կայսերի (Կեսարիա) քաղաքի «Էրջիյես» համալսարանում կազմակերպել «Հայոց ցեղասպանությունը` իմպերիալիստական սուտ» խորագրով կոնֆերանս, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=177]Ermenihaber.am[/url] կայքը:
Բայց, ինչպես հայտնում է թուրքական «Օդա TV» լրատվականը, խնդրով զբաղվող համալսարանի համապատասխան հանձնաժողովը մերժվել էր նման կոնֆերանսի անցկացումը:
Մերժման արժանացած Փերինչեքը դատապարտել է այդ որոշումը և «Էրջիյես» համալսարանի համար խիստ ամոթաբեր համարել: Ըստ նրա` ապրիլքսանչորսին ընդառաջ Թուրքիայի համար շատ կարևոր էր, որպեսզի Կայսերիում նման կոնֆերանս կազմակերպվի ու բնակիչներին իրազեկվի պատմական ճշմարտության մասին:
Փերինչեքը այդ մերժումը համարել է որպես քաղաքական հանգամանքներով պայմանավորված որոշում: Հեգնել է մերժման տակ ստորագրած համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչների և ցածր գնահատել նրանց գիտական գործութնեությունը:
Փերինչեքը դժկամորեն ընդգծել է այն հանգամանքը, որ «հայկական մամուլում «Էրջիյես» համալսարանի մասին դրական գնահատականներ են հնչում:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=177]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
3598 դիտում
09:27 31-08-2018
ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացուցչական կոնֆերանս կազմակերպել. «Ժամանակ»
1800 դիտում
21:58 21-03-2015
ՀԱԱՀ և Գլաձոր համալսարանը 4, իսկ Հյուսիսային համալսարանը 2 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել
2412 դիտում
17:55 20-12-2018
Հայ-Ռուսական համալսարանը, Պոլիտեխնիկական համալսարանը և «Մենեջմենթ Միքս»-ը ներդնում են նոր մագիստրոսական ծրագիր
Այս բաժնից
769 դիտում
10:14 07-01-2025
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
844 դիտում
10:12 07-01-2025
Հզոր երկրաշարժ՝ Տիբեթում. զոհերի թիվը հասել է 53-ի
1345 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով