211652_close_icon
views-count1271 դիտում article-date 14:30 18-04-2014

Ուկրաինայի ԱԾ֊ն Յանուկովիչի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հետախուզում է հատարարել Վիկտոր Յանուկովիչի ավագ որդու 40֊ամյա գործարար Ալեքսանդր Յանուկովիչի նկատմամբ։ Այս մասին հայտնում է BBC֊ն։ Նա մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու մեջ, ըստ որի, նախատեսված է 2֊ից 5 տարի կալանք։ Ըստ հատուկ ծառայության տվյալների՝ փետրվարի 23֊ից Յանուկովիչի ավագ որդին իրավապահների տեսադաշտից անհետացել էր։ Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ արդեն հետախուզում է հայտարարված զանգվածային սպանություններ կազմակերպելու համար։

Նմանատիպ նյութեր