Թուրքիայի իշխանություններն արգելել են մայիսմեկյան շքերթ անցկացնել Թաքսիմի հրապարակում
Ստամբուլի Թաքսիմ հրապարակումայս տարի մայիսմեկյան շքերթ չի անցկացվի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Աֆղան Ալան:
«Թաքսիմի հրապարակը հարմար չէ որևէ երթ անցկացնելու համար, այդ իսկ պատճառով մայիսմեկյան շքերթն այնտեղ չի անցկացվի»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ միջոցառումնեի շարք անցկացնելու դեպքում ուժեղացված հսկողություն է սահմանվելու:
Միևնույն ժամանակ Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չնայած արգելքին՝ մայիսի 1-ին իր կողմնակիցները հավաքվելու են Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: