211652_close_icon
views-count2693 դիտում article-date 15:20 20-07-2016

Թուրքիայի իշխանություններն արգելել են դասախոսներին ու գիտնականներին լքել երկիրը

Թուրքիայի Կրթության գերագույն խորհուրդը արգելել է բոլոր բուհերի դասախոսներին ու գիտնականներին դուրս գալ երկրից: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Զեկույցում, որը հրապարակվել է ռազմական հեղաշրջման փորձի պատճառով ողջ Թուրքիայում համալսարանների 1577 դեկանների՝ պաշտոններից հեռացվելու մասին հայտարարությունից հետո, ասվում է, որ արգելված է իրենց երկրից իրենց հեռանալը «մինչև հաջորդ հրահանգը»: Արգելանքը տարածվում է և անձնական, և աշխատանքային գործուղումների վրա:

Նմանատիպ նյութեր