1907 դիտում
21:54 18-04-2014
Ո՞րն է Հայաստանի գլխավոր խնդիրը` Կովկասյան բարոմետրի հարցման արդյունքները. տեսանյութ
Ո՞րն է Հայաստանի գլխավոր խնդիրը: 4-րդ տարին անընդմեջ Կովկասյան բարոմետրի հարցմանը հայաստանցիների 45 տոկոսը պատասխանում են գործազրկությունն ու աղքատությունը: Հայաստանի իշխանության վարած ներքին քաղաքականությունը հավանության է արժանացրել 9 տոկոսը: Փոխարենը արտաքին քաղաքականությունը պաշտպանում են հայաստանցիների կեսից ավելին: 55 տոկոսը համաձայն է Մաքսային միությանն անդամակցելուն:
Դեմոկրատական կառավարման համակարգին կողմ է 21տոկոսը, ինչն, ըստ հետազոտողների, քաղաքական ապատիայի հետևանք է: Հայաստանցիների 41 տոկոսը վստահում է Հայ Առաքելական եկեղեցուն, երկրորդ վստահելի կառույցը բանակն է` 32 տոկոս: Երրորդ տեղում տեղական ինքնակառավարման մարմիններն են` 11 տոկոս: Վստահության պակաս կա նաև հեռուստատեսության հանդեպ. հարցվածների ընդամենը 15 տոկոսն է համարում, որ հեռուստաընկերությունները ցույց են տալիս իրականությունը: Թեև 68 տոկոսը համարում է, որ ունի ազատ խոսքի իրավունքը:
Ու չնայած բոլոր դժգոհություններին` հայաստանցիների երջանկության ինդեքսը աճել է. միջին երջանկությունն այժմ 6.7 միավոր է:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26385]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2004 դիտում
12:50 30-01-2021
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում նկարահանվել է նոր կովկասյան հովազ
Այս բաժնից
1246 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում
766 դիտում
14:40 11-01-2025
Գանձաքարի նորակառույց դպրոցը գործում է հունվարի 7-ից. վարչապետը տեսանյութ է հրապարակել
898 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ