211652_close_icon
views-count4008 դիտում article-date 17:33 19-04-2014

Երևանում ՍՊԸ-ի տնօրենը վրաերթի է ենթարկել ԵՊՀ-ի 2 ուսանողուհու

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Բաբկեն Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 18-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 13:20-ի սահմաններում Այգեստանի 9-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Սերգեյ Աղագումյանը իր վարած Lexus մակնիշի 77 AA 554 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցի 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչներ, 19-ամյա Գայանե Խոջոյանին և 19-ամյա Անուշ Ավանեսովային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ է համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ս. Աղագումյանն աշխատում է «Ինոտեքնոլոջի» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ վրաերթի ենթարկվածները սովորում են Երևանի պետական համալսարանում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Նմանատիպ նյութեր