211652_close_icon
views-count3659 դիտում article-date 12:21 20-04-2014

Նոր Infiniti QX80. ներկայացվել է նախօրեին. ֆոտոշարք

Նախօրեին Նյու Յորքում, միջազգային ավտոշոուի շրջանակներում ներկայացվել է նորացված Infiniti QX80-ը, որն համարվում է ճապոնական լյուքս բրենդի ամենամեծ մոդելը: Թարմացումների արդյունքում ամենագնացը չի ենթարկվել լուրջ փոփոխությունների, սակայն ձեռք է բերել նոր` ավելի շքեղ տեսք: Հիմնական փոփոխոիությունները վերաբերվում են մեքենայի սարքավորումներին, որոնք համալրվել են նոր օպցիաներով, ինչպես նաև առջևի նոր բամպերով, ռադիատորային ճաղավանդակով, հակամառախուղային նոր լույսերով, 20-ի փոխարեն` 22 դյույմանոց անվասկավառակներով, կողային նոր հայելիներով: Infiniti QX80 ամենագնացի 5,6 լ ծավալով V8 շարժիչը 400 ձիաուժ հզորություն է ապահովում, իսկ 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ այն հնարավորություն է տալիս 100 կմ/ժ արագության հասնել ընդամենը 6,5 վայրկյանում: Նոր մոդելի վաճառքը կմեկնարկի ԱՄՆ-ում` 2015 թ-ի աշնանը: Ներկայացնում ենք ֆոտոշարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր