Վրաստանի նախագահական տան կառուցման համար 600 միլիոն հատկացնելը երկրի վարչապետը անվանել է անբարոյականություն
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախագահական տան կառուցման համար 600 միլիոն հատկացնելը համարել է անբարոյականություն, -այս մասին նա հայտարարել է տեղական հեռուսատալիքներից մեկի եթերում, որտեղ նա զրուցել է երկրի սոցիալական և տնտեսական իրավիճակի մասին:
«Մենք մարզերում բազմաթիվ խնդիրներ ունենք, ժողովուրդը սոված է, աղքատ, անգործ: Դժվարին սոցիալակն և տնտեսական իրավիճակում ենք, սակայն մեկ երկու շենք կառուցելու համար վերջին 2 տարիներին միլիարդ 200 միլիոն է ծախսվել: սրանք շինություններ են,որոնք արժեցել են 600 միլիոնից ավելին: Անբարոյական էրայն մարդն, ով կառուցել է այս շենքերը »,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Նշեն, որ այդ շինությունները կառուցվել էին Վրաստանի այդ ժամանակ բնախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից: