Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքում անջատողականները 2 իտալացի և 1 բելառուս լրագրողների են առևանգել։
Իտալացի լրագրողներ Փոլ Գոգոն և Կոսիմո Ատանասիոն, ինչպես նաև «Новы час» բելառուսական թերթի լրագրող Դմիտրի Գալկոն առևանգվել են քաղաքում՝ նկարահանումների ժամանակ։
Նրանցից խլել են փաստաթղթերը, փողերն ու ֆոտոսարքավորումները։ Նւանց պահում են ինչ որ տարածքում։