211652_close_icon
views-count1225 դիտում article-date 18:03 21-04-2014

Սիրիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 3֊ին

Սիրիայի խորհրդարանի քարտուղարը հայտնել է, որ երկրում նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 3֊ին անկախ երկրում 3 տարի շարունակ ընթացող պատերազմի առկայությանը։ Այս մասին հայտնել է Մոհամեդ Ջիհադ ալ Լահամը՝ խորհրդարանում անցկավող հատուկ նիստի ժամանակ, փոխանցում է BBC֊ն։ Անցյալ շաբաթ նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ կառավարական ուժերը սիրիական կոնֆլիկտում հաղթանակ են տանում։ Նշենք, որ Սիրիայում ընթացող պատերազմի ընթացքում ավելի քան 150 հազար մարդ է զոհվել, միլիանավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները։

Նմանատիպ նյութեր