211652_close_icon
views-count1372 դիտում article-date 22:15 20-05-2014

Լիբիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 25֊ին

Լիբիայի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 25֊ին։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով երկրի ԿԸՀ֊ին։ Ներկայումս երկրում գեներալ Խալիֆ Խաֆթարի առաջնորդությամբ գրոհայինների և կառավարական ուժերի միջև բախումներն ակտիվ փուլում են գտնվում։ Մայիսի 19֊ին գեներալի կողմնակից զինված խմբավորումը գրավել է Լիբիայի խորհրդարանը՝ պահանջելով պատգամավորներից իրենց նոր սահմանադրության մշակման իրավունքի տալ։

Նմանատիպ նյութեր