211652_close_icon
views-count1275 դիտում article-date 23:53 21-04-2014

Եմենում «Ալ Քաիդայի» 55 գրոհային է սպանվել

Եմենում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման 55 անդամ է ոչնչացվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով Եմենի իշխանություններին։ Նշվում է, որ գրոհայինները, այդ թվում նրանց առաջնորդը, սպանվել են Եմենի հարավում գտնվող Աբյան նահանգի «Ալ Քաիդայի» բազայի վրա ավիահարձակման արդյունքում։ Օդային ռեյդը անց է կացվել ապրիլի 20֊ին։ Նշվում է, որ այն Եմենում գրոհայինների դեմ մղվող հակաահաբեկչական ամենալուրջ գործողություններից մեկն էր։

Նմանատիպ նյութեր