211652_close_icon
views-count1849 դիտում article-date 17:59 15-04-2014

Եմենում «Ալ Քաիդայի» գրոհայինները սպանել են Բայդայի փոխնահանգապետին

«Ալ Քաիդայի» գրոհայինները սպանել են Եմենի ալ Բայդա նահանգի փոխնահանգապետին։ Դիմակներով 2 անհայտ անձինք նահանգի վարչական կենտրոնում կրակել են փոխնահանգապետ Հուսեյն Դայանի վրա։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։ Ալ Բայդա նահանգը համարվում է «Ալ Քաիդայի» Արաբական թերակղզու մասնաճյուղի հենակետը։ Այդ խմբավորման գրոհայինները պատսպարվում են լեռնային տարածքներում, որտեղից և իրականացնում են ահաբեկչական գրոհումներ՝ ոստիկանության և բանակի դեմ։

Նմանատիպ նյութեր