1319 դիտում
21:12 23-04-2014
Աշխարհը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ. տեսանյութ
Մոսկվայում պատրաստվում են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումներն արդեն մեկնարկել են: Նեկրասովի անվան Կենտրոնական գրադարանում կայացել է հիշատակի երեկո, իսկ երեկոյան բացվել է Գյումրեցի Վաչագան Պողոսյանի անհատական ցուցահանդեսը: Նրա նկարներում արտացոլված են հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերը: Ապրիլի 24-ին Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ակցիայի մասնակիցները պահանջելու են թուրքական կառավարությունից` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նույն օրը «Կրասնոպրեսնենսկայա Զաստավա» հրապարակում «Հայոց ցեղասպանություն. Մարդկության դեմ հանցագործություն» կարգախոսով հանրահավաք է անցկացվելու:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիային ցեղասպանությունը ճանաչելու կոչեր են հնչեցնում նաև Թուրք մտավորականները: Հայոց ցեղասպանության թեմայով քննարկման ժամանակ թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն կոչ էր արել Թուրքիային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիային` վերջ դնել մարդկության դեմ ճշմարտության և արդարության ժխտողականությունը: Սենատոր Ջեք Ռիդը հայտարարել է, որ Ցեղասպանության ժխտումը չի համապատասխանում ԱՄՆ սկզբունքներին:
Իսկ Todays Zaman պարբերականը Յավուզ Բայդարի հոդվածն է հրատարակել «1915 թվական. հայերի և քրդերի հանդեպ արդարություն» վերնագրով: Հոդվածագիրն ասում է, որ Թուրքիայի իրական առաքելությունը կրկնակի ներողություն խնդրելն է` մեկը ողբերգության, մյուսն էլ մերժման համար:
Ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի կառավարության կայքում հրապարակվելու է վարչապետ Էրդողանի` Հայոց ցեղասպանությանն առնչվող պաշտոնական հայտարարությունը: Սպասվում է, որ հայտարարության մեջ շեշտը դրվելու է «անցյալը հարգելու, իսկ ապագան միասին կառուցելու» մտքի վրա: Հայտարարությունը հրապարակվելու է 9 լեզվով, այդ թվում նաև արևելահայերեն ու արևմտահայերեն:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26634]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1189 դիտում
22:23 27-02-2015
Ինտելեկտուալ մրցույթ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ
1454 դիտում
17:28 02-03-2015
Ինտելեկտուալ մրցույթ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ
1249 դիտում
16:59 30-03-2015
Նոտարական պալատը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մի շարք միջոցառումներ կիրականացնի
Այս բաժնից
550 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
760 դիտում
09:29 12-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի