3249 դիտում
10:30 24-04-2014
Ծիծեռնակաբերդում հարգում են Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը. ուղիղ միացում
Վաղ առավոտից մարդկանց մեծ հոսք է սկսվել դեպի [url=http://new.livestream.com/accounts/4414392/events/2184585]Ծիծեռնակաբերդ[/url]ի զառիվեր: Հայաստանի բոլոր մարզերից և աշխարհի տարբեր երկրներից հուշահամալիր են այցելում մարդիկ՝ մեծ ու փոքր, և հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացված հայերի զանգվածային ջարդերի 99-րդ տարելիցը նշում են նաև աշխարհի տարբեր պետություններում:
Ծիծեռնակաբերդը լի է դեռ երեկվանից: Ողջ գիշեր այնտեղ են եղել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության երիտասարդները, որոնք նախօրեին, ձևավորված ավանդույթի համաձայն, ջահերով երթ էին կազմակերպել դեպի հուշահամալիր։
Հիշեցնենք, որ Ցեղասպանության փաստը ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Ամերիկայի Միացյալ Նահանգների 42 նահանգներ, Չիլին, Ավստրալիան, Վատիկանը, ինչպես նաև միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Եվրախորհրդարանը, Եվրամիությունը, Եկեղեցիների համաշխարհային միությունը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1243 դիտում
14:34 03-11-2015
Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը
49812 դիտում
18:27 24-04-2016
ՀՀ ուժային կառույցները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1697 դիտում
16:00 25-11-2014
ԼՂՀ նախագահը ծաղկեպսակներ է դրել Ֆրեզնոյում կառուցվող Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»