211652_close_icon
views-count1243 դիտում article-date 14:34 03-11-2015

Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Մեծ եղեռնի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը: Ռուս խորհրդարանականները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստաթղթերին եւ ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում:

Նմանատիպ նյութեր