Ջոդի Ֆոսթերն ամուսնացել է իր ընկերուհու հետ
Ամերիկյան դերասանուհի և ռեժիսոր Ջոդի Ֆոսթերն ամուսնացել է իր 44-ամյա ընկերուհու՝ լուսանկարչուհի Ալեքսանդրա Հեդիսոնի հետ:։
51-ամյա դերասանուհու ներկայացուցիչ Ջենիֆեր Էլենը հաստատել է ամսագրին, որ Ֆոսթերի և Հեդիսոնի հարսանիքը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին:
Ֆոսթերն ու Հեդիսոնը մտերիմ հարաբերությունների մեջ են եղել դեռևս անցած տարվա ամառվանից, նշում է Associated Press-ը: