211652_close_icon
views-count9928 դիտում article-date 23:46 25-04-2014

Վրաերթ՝ Ոստիկանության վարչական շենքի դիմաց. բժիշկները պայքարում են 64-ամյա կնոջ կյանքի համար

Այսօր՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 19-ամյա Հայկազ Համբարձումյանն իր կողմից վարած Opel մակնիշի 28 FF 028 համարանիշի ավտոմեքենայով Ոստիկանության վարչական շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, 64-ամյա Մարգարիտա Բաբախանյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Բաբախանյանին առաջին օգնությունը ցուցաբերել են այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Սևադա Եղիազարյանն ու Հայկազ Սարգսյանը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Հակոբյանի և դասակի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն՝ պարզելու նրա սթափության աստիճանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցել է հետիոտնի համար նախատեսված վայրով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր