211652_close_icon
views-count19039 դիտում article-date 13:38 10-09-2023

Վրաերթ Երևանում. 28-ամյա վարորդը, լինելով ոչ սթափ, Mercedes-ով վրաերթ է ենթարկել հետիոտնի. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, վրարեթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում 28-ամյա Դավիթ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում  վրաերթի է ենթարկել հետիոտն, 30-ամյա Ֆրանսեն Ջ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Հրշեջ-փրկարարները վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել ավտոմեքենան:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայոթյուն են կատարել նույն վաշտի պարեկ Դավիթ Սիրունյանն ու կրտսեր պարեկ Գեղամ Անտոնյանը: 

Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության  փորձաքննության, եղել է  ոչ սթափ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր