1607 դիտում
12:39 26-04-2014
Թուրքիա անցնելու փորձ կատարած Արագածոտնի մարզի բնակչին կալանավորել են և քրեական գործ հարուցել նրա դեմ
Արագածոտնի մարզի բնակիչ Յուրիկ Ավդոյանի դեմ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և ապօրինի մուտք գործել Թուրքիայի Հանրապետության տարածք:
Յու. Ավդոյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1021 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր