3875 դիտում
14:51 26-04-2014
Վայող Ձորի մարզի սահմանամերձ գոտու ականապատ տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի
Երեկ՝ ապրիլի 25-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտարարություն էր տվել Չիվա գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ ամուսինը՝ 54-ամյա Վաղարշակ Պողոսյանը, առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժին և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզի փրկարարական վարչության և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները Վայոց Ձորի մարզի սահմանամերձ գոտու ականապատ տարածքում հայտնաբերել են տղամարդու դի: Ըստ տեղեկությունների՝ ոստիկանությունը մի քանի վարկած է առաջ քաշում նրա մահվան փաստով:
Չի բացառվում, որ հնարավոր է՝ Վ. Պողոսյանը, հայտնվելով ականապատ տարածքում, ականի վրա պայթել է կամ հանկարծամահ է եղել: Այս պահին նշված տարածք են ժամանել նաև ՀՀ ՊՆ սակրավորները, ովքեր հատուկ տեխնիկայով զգուշությամբ մոտենում են մահացածին, որպեսզի դին դուրս բերեն ականապատ տարածքից:
Նմանատիպ նյութեր
1423 դիտում
17:55 18-03-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վայող Ձորի մարզ
17938 դիտում
23:01 17-10-2016
Վայող Ձորի մարզում օպերլիազորը Mercedes-ով խոշոր եղջերավոր անասուններին չհարվածելու պատճառով հայտնվել է ձորում