211652_close_icon
views-count1776 դիտում article-date 16:12 26-04-2014

Իրանի նախագահը տվել է իր համաձայնությունը մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու առաջարկին

Իրանի նախագահ Հասան Ռուհանին համաձայն է, որպեսզի Իրանի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխվի այլ քաղաք: Այս մասին հայտնել է իրանցի պատգամավոր Ամիր Խոջաստեղը: Վերջինիս խոսքով՝ Ռուհանին և նրա վարչակազմը աջակցում են այդ ծրագրին , և արդեն համապատասխան հանձնարարական է տրվել քաղաքաշինության նախարարությանը այդ հարցն ուսումնասիրելու համար: Հաջորդ շաբաթ օրինագիծը քննարկվելու է Իրաքնի խորհրդարանում: Օրինագծի կողմնակիցները նշում են, որ մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելն անհրաժեշտ է, քանի որ Թեհրանում օդի աղտոտվածության մակարդակը բավականին բարձր է և նրա տարածքում հաճախակի են տեղի ունենում ուժեղ երկրաշարժեր: Առայժմ հայտնի չէ, թե իշխանությունները որ քաղաք են մտադիր տեղափոխել Իրանի մայրաքաղաքը:

Նմանատիպ նյութեր