Ի՞նչ արեց Փաշինյանը, երբ թալինցիները ցանկացան գառ մորթել նրա ոտքերի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am
Շարունակվում է «Իմ քայլը» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ավտոերթը դեպի Գյումրի: Թալինում Փաշինյանին դիմավորեցին երեխաները՝ «Նիկոլ՝ վարչապետ» վանկարկումներով: Պատգամավորը գրկեց նրանց, ապա մոտեցավ բնակիչների բազմությունը:
Տեղացիները ցանկացան գառ մորթել Փաշինյանի ոտքերի առաջ, բայց վերջինս կռացավ եւ թույլ չտվեց: «Շնորհակալ եմ, ժողովուրդ ջան, բայց եկեք այս գառին «ներում» շնորհենք այսօր, թող գնա իր հոտին միանա՝ արածի: Անչափ շնորհակալ եմ ընդունելության համար եւ հպարտ եմ ձեզանով»,-դիմելով բնակիչներին՝ ասաց Փաշինյանը:
Թալինցիները լսեցին նրա կոչը եւ գառին չմորթեցին:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/04/27/953456/]այստեղ[/url]