211652_close_icon
views-count1972 դիտում article-date 19:35 26-04-2014

Ուկրաինան փակել է Ղրիմի ջրամատակարարման 85 %-ն ապահովող Հյուսիս-ղրիմյան ջրատարը. տեսանյութ

Ուկրաինայի իշխանությունները փակել են Դնեպր գետից Հյուսիս-ղրիմյան ջրատարով Ղրիմի թերակղզուն ջուր մատակարարող ջրատարը: Այս մասին հայտնում է ուկրաինական Ունիան գործակալությունը: Ջրատարն ապահովում է Ղրիմին մատակարարվող ջրի 85 %-ը: Այն կառուցվել է 1961-1971 թվականներին: Երկարությունը 402.6 կմ է, մաքսիմալ թողունակությունը՝ 300խմ/վ: Ջրատարի փակումը փաստացի նշանակում է 120,000 հա ցանքատարածությունների ոչնչացում: Իսկ խաղողի այգիների կեսը, ինչպես նաև բրնձի դաշտերը և մրգատու այգիները ոռոգվում էին Հյուսիս-ղրիմյան ջրատարի շնորհիվ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր