Օսկարը՝ սուրճի գավաթներում. ֆոտոշարք. տեսանյութ
Նյու Յորքի բնակիչ Մայք Բրիչը լատտե-արտի մի ամբողջական շարք է ստեղծել, որը նվիրված է Օսկարի մրցանակաբաշխությանը: Ընդամենը 1 ատամի մաքրիչի միջոցով նա կարողանում է սուրճի կաթնային փրփուրի վրա պատկերել տարբեր կինոհերոսների:
Այսպես, ամերիկացու ստեղծագործության շարքին են պատկանում «Ստրկության 12 տարիներ», «Ձգողականություն», «Գայլը՝ Ուոլ Սթրիթից», «Նա» այլ ֆիլմերի օսկարակիրները և Օսկարի հավակնորդները:
Հարցազրույցում Բրիչը պատմել է, որ այդկերպ ինքը ձերբազատվում է ձանձրույթից: Հյուրանոցը, որտեղ նա աշխատում է, բավականին ժամանակ ունի՝ հմտանալու իր տաղանդի մեջ: Յուրաքանչյորր պատկերի ստղծումը Մայքից պահանջում է ընդամենը 5 րոպե: