1412 դիտում
12:24 28-04-2014
Կարճ ասած՝ պարոն վարչապետ, մենք ձեր խոսքերին չենք հավատում. թուրք բլոգերը՝ Էրդողանին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 23-ին հղած ցավակցական ուղերձի արձագանքները շարունակվում են, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1629]Ermenihaber.am[/url]-ը: Թուրքական «Ռադիքալ» թերթի բլոգում հոդվածներ հեղինակող Ջեմ Աքբալիքը դրականորեն չի արտահայտվել Էրդողանի ուղերձի մասին: «Պարոն վարչապետ, մենք չենք հավատում Ձեր անկեղծությանը» վերտառությամբ հոդվածում բլոգերը նշում է, որ սկզբում, իսկապես, անակնկալի էր եկել` տեսնելով հումանիզմի ու դեմոկրատիայի դիրքերից արված վարչապետի ցավակցությունը:
«Կանգ առա ու մտածեցի. միտս եկան նախկինում ձեր հայտարարած կարգավորման նախաձեռնությունները` քրդական, ալևիական, ժողովրդավարական... Մարդիկ չգիտեմ, բայց ես ձեր ասածները ընկալում եմ որպես ժամանակ շահելու և վարկանիշ բարելավելու հնարք: Իսկ թե ինչ է եղել ձեր վարկանիշին, դու դա ինձանից շատ ավելի լավ գիտեք»,- գրում է բլոգերը և հիշեցնում, թե ինչպես 2013-ի ամռանը Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ ի ցույց դրվեց Էրդողանի վարչակազմի իրական ավտորիտար էությունը:
Ըստ Աքբալիքի` Էրդողանի ուղերձը վստահություն չի ներշնչել հատկապես այն բանից հետո, երբ նա լրագրողների հետ զրույցում դարձյալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շաղկապել է ղարաբաղյան հիմնախնդրի հետ:
«Միանգամից տպավորություն է ստեղծվում, որ ձեր ուղերձն անկեղծ չէր: Այն ընկալվեց իբրև Հայոց ցեղասպանության հետ կապված միջազգային ճնշումները մեղմացնելու համար կատարված հնարք»:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1629]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2295 դիտում
15:37 20-04-2019
Պարոն Վարչապետ, Ձեր թիմի պաշտոնյաներին վարակեք օրենքի պահանջները կատարելու նկատմամբ Ձեր օրինակով. Բախշյան
1470 դիտում
17:21 21-04-2015
Մենք ոչ մի ֆրանսիացու, ոչ մի եվրոպացու չենք սպանել, մենք ահաբեկիչներ չենք եղել ձեր երկրներում. Ասադ
Այս բաժնից
415 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1018 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
688 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել