1579 դիտում
14:34 28-04-2014
International Media Holding-ը իր կազմի մեջ ընդունեց «Անի Քոչար Փրոդակշն»-ին
Օրերս հայաստանյան մեդիադաշտում տեղի ունեցավ էլեկտրոնային մեդիայի խոշորացման գործընթաց: International Media Holding-ը իր կազմի մեջ ընդունեց «Անի Քոչար Փրոդակշն»-ին: Վերոհիշյալ ընկերությունը հայկական մեդիադաշտի կայացած և խոշոր նախագծերից էր, որի կազմի մեջ են մտնում esem.am, pressident.am կայքերը և «Բարև, ես եմ» ամսագիրը, որը մշտապես առաջատարն է եղել հայկական ամսագրերի մեջ թե` իր տպաքանակով, թե' իր վարկանիշով:
Շարունակելով Հայաստանում և արտերկրում թարմ շունչ հաղորդող և, ըստ էության, նորարարական ծրագրեր իրագործելու մարտավարությունը' International Media Holding-ի սեփականատեր Արման Վարդանյանը շուտով ավարտին կհասցնի նոր, խոշորագույն նախագծեր, որոնք միտված են մեդիա-դաշտի խոշորացմանն ու որակապես բարձր նոր մեդիայի ստեղծմանը թե Հայաստանում, թե արտերկրում:
International Media Holding-ը այն բացառիկ ընկերություններից է, որ կարճ ժամանակահատվածում դարձավ մեդիադաշտի առաջատարներից մեկը ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում: Հոլդինգի ցանկացած նոր նախագիծ ռեկորդային կարճ ժամանակահատվածում դառնում է ոլորտի առաջատար կառույցներից մեկը: Նախատեսված է մոտ ապագայում ներկայացուցչություններ բացել Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և մի շարք այլ երկրներում:
Այսօր արդեն International Media Holding-ի կազմում են Հայաստանում և Վրաստանում մեծ ճանաչում և լսարան ունեցող մի շարք էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներ` Lurer.com, MediaMall.am, MediaMall.ge, Esem.am, Pressident.am, Restmall.am կայքերը և «Բարև', ես եմ» ամսագիրը:
Նմանատիպ նյութեր
1742 դիտում
19:32 06-10-2016
Վարչապետն ընդունել է EU-Asia Business Finance Center Holding-ի պատվիրակությանը
7909 դիտում
09:05 02-06-2017
Տոն՝ EL Holding-ում. հունիսի 1-ին մեր գործընկերը նշեց իր ծննդյան օրը. EXCLUSIVE.am
4400 դիտում
19:02 02-08-2018
Ադրբեջանում արգելափակված են APA Holding-ի կայքերը
Այս բաժնից
448 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
637 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1357 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն