211652_close_icon
views-count1716 դիտում article-date 16:19 28-04-2014

Պրոֆեսոր Չարչյանի կողմից Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում մի շարք բարդ վիրահատություններ են կատարվել

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրավերով Արցախ է ժամանել Էրեբունի բժշկական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, վնասվածքաբանության օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, ում գլխավորությամբ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում նախօրեին անցկացվեց 24 հիվանդի անվճար բուժզննություն և խորհրդատվություն: «[url=http://artsakhpress.am/arm/news/1090/profesor--charchyani-koxmic-stepanakerti-hanrapetakan-hivandanocum-mi-sharq-bard-virahatutyunner-en-katarvel.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Չարչյանը տեղեկացրեց, որ ընթացիկ տարում սա իր երկրորդ այցն է Արցախ: Առաջին այցելությունը կայացել էր մարտ ամսին, որի ընթացքում շուրջ 65 հիվանդի կոնսուլտացիա է կատարվել: Նրանցից վնասվածքաբանի կողմից ընտրվել էին 3 հիվանդ, որոնց խիստ անհրաժեշտ է եղել վիրահատել: Այս անգամ Ա. Չարչյանի կողմից իրականացվել է նրանցից երկուսի կոնքազդրային հոդերի էնդոպրոտեզավորում: Մասնագետն նշեց, որ այդ վիրահատությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիական վիրահատությունների ցանկում է ընդգրկված, և այդ բավականին թանկարժեք վիրահատությունները կատարվել են պետպատվերի շրջանակներում: [url=http://artsakhpress.am/arm/news/1090/profesor--charchyani-koxmic-stepanakerti-hanrapetakan-hivandanocum-mi-sharq-bard-virahatutyunner-en-katarvel.html]artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր