211652_close_icon
views-count2833 դիտում article-date 13:52 26-07-2016

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում պրոֆեսոր Չարչյանի կողմից մի շարք բարդ վիրահատություններ են կատարվել

Հուլիսի 22-ից 24-ը ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի, վնասվածքաբան-օթոպեդներ Սահակ Սարիբեկյանի և Ստեփան Մաթոսյանի կողմից իրականացվել է թվով 5 հիվանդների կոնքազդրային հոդերի էնդոպրոտեզավորում: Չարչյանը նշել է, որ այդ վիրահատությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիական վիրահատությունների ցանկում է ընդգրկված, և այդ բավականին թանկարժեք վիրահատությունները կատարվել են պետպատվերի շրջանակներում: Վիրահատությունները նշանակվել են Հանրապետական բժշկական կենտրոնում նախօրոք իրականացված խորհրդատվությունների արդյունքում:

Նմանատիպ նյութեր