12181 դիտում
21:32 05-12-2017
Արցախում աննախադեպ բարդ ուրոլոգիական վիրահատություններ են կատարվել
ԱՀ առողջապահության նախարարության հրավերով ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ուրոլոգ, « Արաբկիր» բժշկական համալիրի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, ուրովիրաբուժական բաժանմունքի մանկական վիրաբույժ-ուրոլոգ Սերգեյ Բաբլոյանը «Արևիկ» մանկական բուժմիավորումում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը իրականացրել է Արցախի` համապատասխան խնդիրներ ունեցող երեխաների հետազոտություններ, խորհրդատվություններ ու վիրահատական միջամտություններ:
Այցի ընթացքում հետազոտվել է 40 երեխա, կատարվել 6 բարդ ուրոլոգիական վիրահատություն: Այդ թվում առաջին անգամ իրականացվել է միզապարկ-միզածորանային երկկողմանի անտի ռեֆլյուքսային վիրահատություն:
Բոլոր վիրահատությունները կատարվել են Արցախի բժիշկների մասնակցությամբ:
Սերգեյ Բաբլոյանը նշել է, որ այցի նպատակը «Արևիկ» մանկական բուժմիավորումում ուրոլոգիական ծառայության մասնագետների հետ փորձի փոխանակումն է և հավելել, որ այն կրելու է շարունակական բնույթ:
Նմանատիպ նյութեր
1716 դիտում
16:19 28-04-2014
Պրոֆեսոր Չարչյանի կողմից Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում մի շարք բարդ վիրահատություններ են կատարվել
2833 դիտում
13:52 26-07-2016
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում պրոֆեսոր Չարչյանի կողմից մի շարք բարդ վիրահատություններ են կատարվել
Այս բաժնից
1108 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
877 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1090 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին