211652_close_icon
views-count2076 դիտում article-date 18:11 28-04-2014

ԱՄՆ֊ը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ֊ը Ռուսաստանի դեմ նոր պատժանիջոցներ է սահմանել՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադրությունների հետ կապված, փոխանցում է ITAR-TASS-ը։ Սպիտակ տան մամլո քարտուղարի հայտարարության համաձայն, պատժամիջոցները տարածվելու են պաշտոնարար անձանց ընտանիքների, այդ թվում ՌԴ նախագահի մտերիմներից 2֊ի, ինչպես նաև տվյալ մարդկանց հետ կապ ունեցող 17 ընկերությունների վրա։ ԱՄՆ֊ի ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ ցուցակում են հայտնվել Օլեգ Բելավենցևը, Սերգեյ Չեմեզովը, Դմիտրի Կոզակը, Եվգենի Մուրովը, Ալեքսեյ Պուշկովը, Իգոր Սեչինը, Վյաչեսլավ Վոլոդինը։

Նմանատիպ նյութեր