1255 դիտում
20:45 28-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Բարսելոնայում
Իսպանիայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց Բարսելոնայում ապրիլի 26-ին: Այդ օրը երեկոյան Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցում հավաքված հայության, Կատալունիա նահանգի իշխանությունները ներկայացնող պաշտոնական անձանց, հասարակական գործիչների, հոգևորականների առջև Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ և հոգեհանգստի արարողություն կատարեց Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը: Էկյումենիկ աղոթքով արարողությանը մասնակցել է Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցու ծխատեր հովիվ, ռեկտոր Դոն Ռաֆաել Մենդեսը և հոգևոր հայր, դոկտոր Արմանդ Պուիգը: Վերջինս, հանդիսանալով Կատալունիայի Համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկանը, հանդես եկավ նաև Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված բանախոսությամբ:
Ելույթներով հանդես են եկել Հայկական եկեղեցու ծխական խորհրդի նախագահ Գրիգոր Մաղակյանը, Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը և Կատալունիայի նահանգի խորհրդարանի նախկին անդամ, նահանգի Էմիգրացիայի վարչության փոխտնօրեն Տիկին Անա Ռոզա Ֆորտունին: Միջոցառումը եզրափակվել է համայնքային ուժերով կազմակերպված համերգով: Եկեղեցու սրահում երգչուհիներ Հասմիկ Իսահակյանի, Շուշան Հովհաննիսյանի, երգեհոնահար Նարինե Կուլիկյանի և ջութակահար Տաթևիկ Խաչատրյանի կատարմամբ հնչել են Կոմիտասի դասական ստեղծագործությունները:
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
18:35 16-10-2015
Բարսելոնայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ
825 դիտում
18:32 25-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում
1027 դիտում
21:13 25-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իսպանիայում
Այս բաժնից
634 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»
793 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան