211652_close_icon
views-count20297 դիտում article-date 10:34 29-04-2014

8 մլն դրամանոց համարանիշներով Mercedes G-ի վարորդը փորձում էր փակել իր դեմքը

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որ ելնելով անվտանգությունից՝ ավտոմեքենա վարելու ժամանակ կապեն ամրագոտիները, հակառակ դեպքում այն վարորդները, ովքեր չեն կապի ամրագոտին, կենթարկվեն վարչական պատասխանատվության: Երեկ՝ կեսգիշերին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել Նալբանդյան, Խանջյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում, թե ինչպես է Mercedes G մակնիշի 99 CC 999 «գոլդ» համարանիշներով ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու, իսկ երբ նկատեց, որ լուսանկարահանվում է իր խախտումը, փորձեց փակել իր դեմքը, սակայն, ինչպես ասում են, «գնացքն արդեն գնացել էր»: Կարծում ենք, որ Երևանի ճանապարհային ոստիկանությունը, անկախ ավտոմեքենայի մակնիշից և 8 միլիոն դրամ արժողության համարանիշից, վարորդին վարչական պատասխանատվության կենթարկի կատարած օրինախախտման համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի բնակիչ, 20-ամյա Սերգեյ Սոֆոյանի անվամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր