211652_close_icon
views-count823 դիտում article-date 17:43 13-11-2024

Իսրայելը հասել է Գազայում իր նպատակներին, սա պետք է լինի պատերազմը դադարեցնելու ժամանակը. Բլինկեն

ԱՄՆ-ն ցանկանում է իրական և երկարատև դադարներ Գազայում ընթացող մարտերում, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն: Սակայն մարդկանց օգնելու լավագույն միջոցը կլինի պատերազմի ավարտը. այս մասին չորեքշաբթի ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Իսրայելը, իր սահմանած չափանիշներով, հասել է Գազայում իր առջև դրած նպատակներին, սա պետք է լինի պատերազմը դադարեցնելու ժամանակը»,- ասել է Բլինկենը, որի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:

Պարբերականը նկատում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որի պաշտոնավարման ժամկետը կավարտվի հունվարին, 2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի զինված գրոհայինների կողմից Իսրայելի վրա հարձակվելուց հետո վճռականորեն աջակցել է Իսրայելին:

Հանրապետական Դոնալդ Թրամփը, որը հունվարին կստանձնի նախագահի պաշտոնը, Իսրայելի հավատարիմ աջակիցն է և վճռականորեն պաշտպանում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նպատակը՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը: Թրամփը խոստացել է խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում, բայց չի ասել, թե ինչպես դա կանի:

Նմանատիպ նյութեր