211652_close_icon
views-count5156 դիտում article-date 22:44 29-04-2014

Արտակարգ դեպք՝ Վանաձորում. բնակիչը կամ բնակիչները աղի միջոցով ծառերի սպանդ են արել

Այսօր՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մոսկովյան 66 և 68 շենքերի բակում տնկված ծառերի տակ սպիտակ գույնի փոշի է լցված: Դեպքի վայր են մեկնել նաև Լոռու փրկարարները, ովքեր պարզել են, որ ծառերի տակ լցված նյութը իրականում կերակրի աղ է, որը բնակիչները ծառերի տակ են լցրել այն չորացնելու նպատակով: Դեպքի վայր են ժամանել նաև բնապահպաններն ու սանէպիդկայանի աշխատակիցները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի մամուլի խոսնակ Էդվարդ Արզումանյանն ասաց, որ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետը վաղն աձամբ կայցելի նշված հասցե և կուսումնասիրի ստեղծված իրավիճակը, որից հետո նոր միայն կկարողանան լիարժեք պատասխանել մեր կողմից բարձրացված հարցերին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր